Սիդնեյում առևտրի կենտրոնում հարձակման հետևանքով 5 մարդ է սպանվել
Իրավունք
13:58 13/04/2024
Աշխարհ

Սիդնեյում առևտրի կենտրոնում հարձակման հետևանքով 5 մարդ է սպանվել

Անհայտ տղամարդը հարձակվել է Սիդնեյի Բոնդի լողափի մոտ գտնվող առևտրի կենտրոնի այցելուների վրա։ Մի քանի մարդ դանակահարվել է, հարյուրավոր մարդիկ տարհանվել են: Այս մասին  հայտնում է BBC-ն։

Ավստրալական լրատվամիջոցների փոխանցմամբ, հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, մի քանիսը վիրավորվել են։

Ոստիկանությունը հայտարարության մեջ ասվում է, որ «կրիտիկական միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ մի տղամարդ կրակ է բացել»։

Երկու ականատեսներ Reuters-ին հայտնել են, որ կրակոցներ են լսել: Մեկ ուրիշը հայտնել է, որ տեսել է գետնին պառկած մի կնոջ, որը թաքնվել է ոսկերչական խանութում:

Սոցցանցերում հայտնված լուսանկարներում երևում է, թե ինչպես են, մինչ ոստիկանությունը և շտապ օգնության այլ ծառայությունների մեքենաները գալիս էին դեպի առևտրի կենտրոնի շենք, մարդիկ փախչում են այնտեղից։

Առևտրի կենտրոնն այս պահին շրջափակված է, և ոստիկանությունը հորդորում է մարդկանց խուսափել տարածքից:

AFP-ն, վկայակոչելով Նոր Հարավային Ուելսի շտապօգնության ծառայությունը, հայտնում է, որ մեկ մարդ սպանվել է ոստիկանների կողմից, ենթադրաբար հարձակվողներից մեկը:
Հարձակման դրդապատճառը դեռ պարզ չէ։

Placeholder
Սիդնեյում առևտրի կենտրոնում հարձակման հետևանքով 5 մարդ է սպանվել