Թուրքիայում ճոպանուղին վթարվել է
Տարածաշրջան
15:57 13/04/2024
Տարածաշրջան

Թուրքիայում ճոպանուղին վթարվել է

Թուրքիայի հարավում գտնվող լեռնային շրջանում, Անթալիա քաղաքից ոչ մեծ հեռավորության վրա,  ուղևորներին տեղափոխող ճոպանուղին երեկ բախվել է մետաղական կոնստրուկցիայի, ինչի հետևանքով երկու մասի է բաժանվել։ 

Բանն այն է, որ ընթացքի ժամանակ ճոպանուղու համակարգի մաս կազմող մի սյուն պոկվել է ու հարվածել խցիկներից մեկին։ Վթարի հետևանքով սարսափահար ութ ուղևորներն ընկել են  ներքևի ժայռոտ բլրի լանջին: 

«Նյու Յորք Թայմս»-ի փոխանցմամբ, մեկ ուղևոր զոհվել է, յոթը վիրավորվել, ևս 200 մարդ մնացել է օդում՝ այլ խցիկներում։ 

Եվրոնյուզը գրում է, որ մահացածը 54-ամյա թուրք տղամարդ է։ Վիրավորներից վեցը Թուրքիայի քաղաքացիներ են, որից երկուսը երեխաներ, մեկը՝  Ղրղզստանի։

Դեպքի վայր են ժամանել ուղղաթիռներ, կռունկներ և հարյուրավոր փրկարարներ՝ տարհանելու օդում խցիկների մեջ մնացած մարդկանց։ Նրանց թվում կան երեխաներ . տեղացիների և օտարերկրացի զբոսաշրջիկներ։

Փրկարարներն աշխատում են զառիթափ տարածքում, քամին խանգարում է նրանց աշխատանքին։





Placeholder
Թուրքիայում ճոպանուղին վթարվել է