Արսեն Զախարյանը խոսել է իր հայ լինելու մասին
Աշխարհում
15:32 14/04/2024
Աշխարհ

Արսեն Զախարյանը խոսել է իր հայ լինելու մասին

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» և Ռուսաստանի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը հարցազրույւց է տվել Mundo Deportivo-ի թղթակցին։

Հարցին՝ ավելի շատ հայ է իրեն զգում, թե ռուս՝ sportmail.ru-ն փոխանցում է, որ նա ասել է. «Ես ծնվել եմ Ռուսաստանում, և այն ամենին, ինչին հասել եմ, եղել է Ռուսաստանում, ուստի մտածում եմ ռուսի պես և ինձ նույնացնում եմ Ռուսաստանի հետ: Բայց ես նաև հայ եմ։ Այնպես որ, ես ինձ երկուսն էլ եմ համարում»։

Զախարյանը նաև ասել է, որ իր սիրելի ուտեստը հայկական դոլման է։

Այս մրցաշրջանում 20-ամյա Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
 

Placeholder
Արսեն Զախարյանը խոսել է իր հայ լինելու մասին