ՆԱՏՕ-ն դատապարտում է Իրանի գործողությունները
Քաղաքական
13:57 14/04/2024
Աշխարհ

ՆԱՏՕ-ն դատապարտում է Իրանի գործողությունները

ՆԱՏՕ-ն դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա և զսպվածության կոչ է անում։ Այդ մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ հղում անելով դաշինքի մամուլի քարտուղար Ֆարահ Դախլալլահին։

«Մենք դատապարտում ենք Իրանի մեկ գիշերվա էսկալացիան, կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Կարևոր է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դուրս չգա վերահսկողությունից», - AFP-ն մեջբերում է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքերը:
 

Placeholder