Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում ենթարկվել ոստիկանության, կիրառվել են ջրցան մեքենաներ
Քաղաքական
23:18 15/04/2024
Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում ենթարկվել ոստիկանության, կիրառվել են ջրցան մեքենաներ

Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում արտասահմանյան գործակալների մասին օրինագծի դեմ ցույց անողներին կոչ է արել ենթարկվել ոստիկանությանը և զգուշացրել, որ հակառակ դեպքում նրանք ուժ կկիրառեն։

«Ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին... Եթե նրանք դուրս գան խոսքի ազատության և խաղաղ հավաքների արտահայտման նորմերից, իրավապահները կկիրառեն հատուկ միջոցներ»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնում է , որ խորհրդարանի մուտքերից մեկում մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ և ջրցան մեքենաներ,որոնք հետագայում կիրառվեցին։

 

Placeholder