Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում խուզարկություններ են իրականացվում
Իրավունք
12:37 16/04/2024
Հայաստան

Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում խուզարկություններ են իրականացվում

Առողջապահության նախարարությունում ու բուժհաստատություններից մեկում այս պահին խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ խուզարկությունները ՔԿ-ում իրականցվող քրեական վարույթի շրջանակներում են։

Հարցերին, թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են իրականացվում խուզարկությունները, ո՞ր  բուժհաստատությունում, ՔԿ խոսնակը չպատասխանեց՝ նշելով, որ դրանց հրապարակումը կարող է խանգարել քննության իրականացմանը։

Placeholder