Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
Քաղաքական
09:50 16/04/2024
Հայաստան

Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա

«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝  Ցեղասպանության 1.5 մլն զոհերի անունները ճշտելու մասին հայտարարությանը։

Նա բոլոր կողմերին' իշխանություններից մինչև հասարակական շրջանակներ, կոչ է անուն դադարեցնել Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու այս արատավոր դիսկուրսը։

«Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից ավելի երկրներ, ԱՄՆ  50 նահագներ ճանաչել ու դատապարտել են Ցեղասպանության փաստը»,-ասաց նա։

Placeholder
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա