Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Օրվա թեմա
10:29 16/04/2024
Աշխարհ

Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին

Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունը քննարկել են Եվրասիական կինոակադեմիայի և կինոմրցանակների հայեցակարգն ու ռազմավարությունը։ Այդ մասին լուրը հայտնել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան Telegram-ի իր ալիքում։

Кulturomania.ru-ի հաղորդմամբ, Կինեմատոգրաֆիստների միությունը և մշակույթի նախարարությունը նախատեսում են առաջին կինոմրցանակն անցկացնել 2025 թվականին։ Արդեն հայտնի է, որ չինացի կինոգործիչները պատրաստ են աջակցել կինոմրցանակաբաշխությանը։ Լյուբիմովան նաև հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և ԱՊՀ երկրների գործընկերները։

«Շատերն արտահայտել են իրենց մեծ հետաքրքրությունը», - ասել է Լյուբիմովան։

Placeholder