Թբիլիսիում տեղի է ունեցել ընդհարում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև
Քաղաքական
21:16 16/04/2024
Տարածաշրջան

Թբիլիսիում տեղի է ունեցել ընդհարում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև

Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ է սկսվել Վրաստանի խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվում է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է «apsny.ge»

Այդտեղ են Ախալի կուսակցության առաջնորդներ Նիկա Գվարամիան և Նիկա Մելիան։

Ցցուցարարները որոշել են դիրքավորվել ծառայողական մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցներին լքել աշխատավայրը:

Ոստիկանները նրանց խնդրել են հեռանալ դարպասից, սակայն նրանք հրաժարվել են, ինչից հետո ընդհարում է սկսվել։ Ձերբակալվածների մասին չի հաղորդվում։

Placeholder