Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Աշխարհում
16:36 16/04/2024
Աշխարհ

Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը

Կոպենհագենի ֆոնդային բորսայի շենքի հայտնի աշտարակը, որը քաղաքի ամենահիններից մեկն է, փլուզվել է մասշտաբային հրդեհի հետևանքով։ Այս մասին գրում է Ekstra Bladet թերթը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Կոպենհագենի կենտրոնում մեծ տարածք է շրջափակված է։ Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։ Զոհերի մասին տեղեկություններ այս պահին չկան։

Բորսայի շենքը կառուցվել է 17-րդ դարի առաջին կեսին և հայտնի էր իր պարուրաձև աշտարակով։ Ժամը 09:00-ի սահմաններում այն փլուզվել է. Ըստ ականատեսների՝ մարդիկ փորձում են հրդեհից փրկել արժեքավոր արտեֆակտները, այդ թվում՝ նկարները։

Կոպենհագենի ոստիկանությունը մարդկանց կոչ է անում դուրս չգալ քաղաքի կենտրոն, եթե դրա կարիքը չկա։

«Դանիական մշակութային ժառանգության 400-ամյակը կրակի մեջ է», - գրել է երկրի մշակույթի նախարար Յակոբ Էնգել-Շմիթը X-ում։

Placeholder
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը