Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը լուծելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. ՔԿ
Իրավունք
14:35 17/04/2024
Հայաստան

Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը լուծելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. ՔԿ

Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը լուծելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Ս. Վարդանյանի ձերբակալման 72 ժամը։ Դատական նիստը նշանակված է Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ժամը 19։00-ին։

Ինչպես տեղեկացրեց Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը, դատավորը Ժորա Չիչոյանն է։


Ավելի վաղ Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է.

«Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով (լուսահոգի Արմեն Գրիգորյանի, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հոդված)։ Սամվելին արդեն տեղափոխել են Շենգավիթի դատարան։ Դա նշանակում է, որ դատարանին ներկայացվելու է կալանավորման միջնորդություն։ Դատավորի, նիստի ժամի մասին տեղեկություն առայժմ չունենք։ Ունենալուն պես՝ ես կամ Վարազդատ Հարությունյանը կհայտնենք հանրությանը»։

Placeholder
Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը լուծելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. ՔԿ