Երրորդ հարկից ընկած մեկ տարեկան երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր
Առողջություն
17:01 17/04/2024
Հայաստան

Երրորդ հարկից ընկած մեկ տարեկան երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն  ընդունված մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի ծածկի  վրա, ապա՝ գետնին, դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն ծանր, բժշկական թիմի շնորհիվ նկատվում է դրական դինամիկա։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր էր ընկել երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին: Մեքենայով երեխային նախ տեղափոխել էին «Մուրացան» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Կատարվել էր պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն (ԿՏ): Հայտնաբերվել էր աջից գագաթոսկրի կոտրվածք, ձախից՝ ճակատոսկրի կոտրվածք՝ անցումով առաջային գանգափոս, ճակատային շրջանի էպիդուրալ հեմատոմա և լյարդի սալջարդ հարցականով։
 

Placeholder