Սա ավտորիտարիզմ է՝  դեպի բռնապետություն ձգտող. Լիլիթ Թումանյան
Քաղաքական
14:14 17/04/2024
Հայաստան

Սա ավտորիտարիզմ է՝ դեպի բռնապետություն ձգտող. Լիլիթ Թումանյան

«Սամվել Վարդանյանի քաղաքական իրավունք էր արտահայտել կարծիք, արժանացնել քաղաքական գործչին հանրային պարսավանքի»,- ՔԿ Երևանի քննչական վարչության դիմաց Panorama.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Լիլիթ Թումանյանը։

Նա նշեց, որ, ըստ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի, դրանում չկա որևէ հանցակազմ։

Լ. Թումանյանն ասաց, որ այն, ինչ տեղի ունեցավ,  ունի քաղաքական և իրավական դրսևորման երկու մասից  բաղկացած եզրահանգում. «Առաջին հերթին դատական իշխանության յուրացման հետևանք է, սա բռնապետության ձգտող պետության, իշխանության դրսևորումների հետևանք է, որովհետև այն, որ այսօր մենք չունենք ժողովրդավարություն,  արդեն շատերին է  պարզ ու հասկանալի։ Անգամ հասկանալի է ու պարզ եվրոպական  կառույցների համար, որոնք ծափահարում են Փաշինյանին իր ժողովրդավարության համար։

Նրանք շատ լավ գիտեն, որ սա ժողովրդավարություն չէ, քաղաքական պայմանավորվածությամբ ձեռքբերված  դրսևորումներ են, բայց իրականում նրանք գիտեն, որ սա ժողովրդավարություն չէ։ Սա ավտորիտարիզմ է, դեպի բռնապետություն ձգտող»։

Հիշեցնենք՝  նախօրեին փաստաբանները հայտնել էին, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանին ձերբակալվածների պահման վայր  տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder
Սա ավտորիտարիզմ է՝ դեպի բռնապետություն ձգտող. Լիլիթ Թումանյան