Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
Մշակույթ
15:29 18/04/2024
Հայաստան

Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան

«Մշակութային միջավայրն այսօր խոցելի է դարձել, կարծեք թե ամեն նորամուծություն փորձարկվում է այդ միջավայրի վրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ վաստակավոր նկարիչ  Հաղթանակ Շահումյանը։

Նա նշեց, որ այսօր Հայաստանի գրողների միության և Հայաստանի նկարիչների միության շենքերը պետականացնելու մասին է խոսվում ու այստեղ միտում է տեսնում՝ մասնատել։

«Ինձ թվում է՝ դատախազությունն այդքան ման չէր գար, ովքեր հրամցրել ենք այդ խնդիրը, դրան մեջ է պետք փնտրել այդ դիտավորությունը՝ ինչու են թիրախավորել  արվեստի ասպարեզը։
Եկել են ու Նկարիչների միության  ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա։ Միայն նկարիչները չեն, այս խնդիրը տարածվելու է մյուս միությունների վրա ևս»,- ասաց Հ. Շահումյանը։

Նա նշեց, որ չգիտի՝ ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, քանի որ նախարարությունը վաղուց կերպարվեստից ձեռք է քաշել. «Չգիտեմ՝ ինչով է  զբաղվում, բայց կերպարվեստի հետ որևէ առնչություն գրեթե չունի»։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան