Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Քաղաքական
21:26 18/04/2024
Աշխարհ

Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը

Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ մասին հայտնում է  հայտնում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը(ՈւԱԾ)։

«ՈւԱԾ-ն և Ուկրաինայի գլխավոր դատախազությունը լեհ իրավապահների հետ միասին բացահայտեցին գործակալին, որն առաջարկել էր մահափորձ կատարել Վլադիմիր Զելենսկու դեմ»,-ասվում է ծառայության Telegram-ալիքում։

Ուկրաինայի Անվտանգության ծառայության տվյալներով՝ ձերբակալվածը տեղեկություն է փոխանցել լեհական Rzeszow-Jasionka օդանավակայանի անվտանգության մասին, ինչը, իբր, պետք է օգներ այդ երկիր կատարվելիք այցի ժամանակ Զելենսկու դեմ մահափորձ իրականացնել։

Գերատեսչության տվյալներով՝ կասկածյալը ձերբակալվել է Լեհաստանում։ Տղամարդը կալանավորված է, հետաքննությունը շարունակվում է։

Իր հերթին Լեհաստանի դատախազությունը հայտարարել է, որ մեղադրանք է առաջադրել երկրի մի քաղաքացու, ով կասկածվում է տեղեկություններ հավաքելու մտադրության մեջ՝ իբր «Զելենսկու դեմ մահափորձի համար»։ Միաժամանակ ոչ մի ապացույց չի ներկայացվում, որ տեղեկություն է հավաքվել հատուկ Ուկրաինայի նախագահի դեմ մահափորձ իրականացնելու նպատակով։

Placeholder