Պետությունն ինքն իրեն գցում է  զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
Մշակույթ
15:10 18/04/2024
Հայաստան

Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ

«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում ասաց  Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Նա նշեց, որ պետությունը  գլխի չի ընկնի, որ  ընկնում են զավեշտալի վիճակի մեջ. «Պետությունն ինքն իրեն գցում է  զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ, բայց խոսում են պետության իրավունքներից»,- ասաց Միլիտոնյանը։

Գրողների միության նախագահը նշեց, որ հայաստանյան արդարադատության իրավացիության և օրենքների իմացության նկատմամբ կասկածներ ունի։

«Միտք եկավ գլուխս՝ բոլորով մենք պետք է փրկենք արդարադատությունը  արդարադատության պահապաններից, որովհետև նրանք կեղծ պահապաններ են, սպասում են հրահանգների»։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder