Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Քաղաքական
18:10 18/04/2024
Տարածաշրջան

Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում

Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող  «Մագիլ-կողպեք» ռազմական գործողությունն ամռան կավարտվի։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ Թուրքիան հիշյալ ռազմական օպերացիան սկսել էր 2022-ի նոյեմբերի 20-ին: Այն ուղղված է քուրդ զինյաների դեմ: Գործողություններն իրականացվում են Սիրիայի  ու Իրաքի հյուսիսում։

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ առաջիկայում սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային  գործողություններըի հարցը։

Placeholder