Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
Քաղաքական
22:53 18/04/2024
Տարածաշրջան

Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին

«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության» օրենսդրությունը»,-«Գռուզիյա օնլյանը»,- հայտնում է, որ այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերի հայտարարության մեջ

Միլլերը նշել է, որ Միացյալ Նահանգները խորապես հիասթափված է Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ոգեշնչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրությունը։

«Ինչպես հայտարարել է ԵՄ-ն, այս օրենքի ընդունումը կարող է վտանգել Վրաստանի առաջընթացը դեպի ԵՄ ճանապարհը։ Մենք, մեր եվրոպացի դաշնակիցների հետ միասին, կոչ ենք անում Վրաստանին չընդունել օրենսդրություն, որը հակասում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության ցանկություններին՝ ԵՄ-ին լիարժեք ինտեգրվելու ցանկությանը»,- ընդգծել է Միլլերը։

Նա նշել է նաև, որ Վրաստանն ունի ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը ծառայում է իր քաղաքացիներին և աշխատում է բարելավել երկրի տնտեսությունը։

«Եթե ընդունվի, առաջարկվող օրենսդրությունը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը, խանգարել այն կազմակերպություններին, որոնք այդ արտոնությունները տրամադրում են վրացիներին և խոչընդոտել անկախ լրատվամիջոցներին, որոնք աշխատում են վրացիների համար բարձրորակ տեղեկատվության հասանելիություն ապահովելու համար:

Կրեմլի կողմից ոգեշնչված նման օրենսդրությունն անընդունելի է: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում պաշտպանել խաղաղ բողոքի ցույցի իրավունքը»,- ընդգծեց նա։
 

Placeholder