Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերգեյ Մելքոնյան. Օրինաչափություն է՝ չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն
«Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն անակնկալ չէր։ Ինձ համար այն, ինչ կատարվում է, ևս մեկ անգամ հաստատում է դարերի օրինաչափությունը՝ տարածաշրջանում չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն. լինի Կարսը, Էրզրումը և Տրապիզոնը, թե Լեռնային Ղարաբաղը»,-նշում է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
Նրա խոսքով, սակայն դրանից ոչ միայն պատմական դասեր չի քաղում Հայաստանը, այլև Ռուսաստանը։
«Բայց այդ դասերը լավ սովորեցին Բաքվում, Անկարայում և ոչ միայն։ Սա մեզ համար ցուցանիշ պետք է լինի, որ այլ դերակատարների շահերը չպետք է գերագնահատել՝ սրա շուրջ դավադրության տեսություններ կառուցելով, հատկապես «նրանք եկել են, որ հանձնեն» ոգով։ Այդ դեպքում կարող էին ուղղակի չգալ, Երևանն արդեն հանձնել էր։
Բայց կարևոր է մեկ այլ ցուցանիշ. եթե 2023 թվականին Հայաստանը ոտքի չկանգնեց պաշտպանելու Արցախը, ապա ուրիշ ոչ ոք չի կանգնի։ Հիմա սա արդիական է «անկլավների» համատեքստում»,-նշում է նա։