Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Նա նշեց, որ պետությունը գլխի չի ընկնի, որ ընկնում են զավեշտալի վիճակի մեջ. «Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ, բայց խոսում են պետության իրավունքներից»,- ասաց Միլիտոնյանը։
Գրողների միության նախագահը նշեց, որ հայաստանյան արդարադատության իրավացիության և օրենքների իմացության նկատմամբ կասկածներ ունի։
«Միտք եկավ գլուխս՝ բոլորով մենք պետք է փրկենք արդարադատությունը արդարադատության պահապաններից, որովհետև նրանք կեղծ պահապաններ են, սպասում են հրահանգների»։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։
Մանրամասն՝ տեսանյութում։