Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Քաղաքական
09:37 19/04/2024
Աշխարհ

Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել

Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում է IRIB-ը։

Մինչ այդ ամերիկյան ABC News հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը «հրթիռային հարձակում» է իրականացրել Իրանում գտնվող օբյեկտի վրա։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են որոտացել Սպահանի օդանավակայանի և Իրանի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայի մոտ։

«Մի շարք հաղորդագրություններ ցույց են տալիս, որ մի քանի փոքր անհայտ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Սպահան նահանգի օդային տարածքում»,-ասվում է IRIB-ի հայտարարության մեջ:

Ըստ Fars-ի՝ Սպահանում երեք պայթյուն է հնչել, ենթադրաբարՀՈՊ-ը  ակտիվացել է փոքր անօդաչու թռչող սարքերի հայտնվելու պատըճառով։ Անօդաչու թռչող սարքի հնարավոր թիրախը կարող է լինել բանակի ռադիոլոկացիոն կայանը։ The New York Times-ը պնդում է, որ հարձակման թիրախը եղել է ռազմաօդային ուժերի բազան։ Տարածքում գտնվող մի քանի գրասենյակային շենքերի պատուհանները նույնպես կոտրվել են:

Ինչպես նշում է Tasnim գործակալությունը, Սպահանի միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են։

 

Placeholder