Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Քաղաքական
12:20 19/04/2024
Տարածաշրջան

Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում

Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա հետևում։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային:

«Անհապաղ պատասխան հարված հասցնելու ծրագիր չկա, հստակություն չկա, թե ով է կանգնած միջադեպի հետևում»,- պաշտոնյայի խոսքերը մեջբերում է գործակալությունը:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև գործակալությանը ասել է, որ Իրանը «արտաքին» հարձակման չի ենթարկվել, և իշխանությունները հակված են ենթադրելու, որ դա «ներթափանցում» է երկրի տարածք, ոչ թե հարձակում:

Placeholder