Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Քաղաքական
12:58 19/04/2024
Աշխարհ

Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել

Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։ 

«Ստավրոպոլի երկրամասում մարտական առաջադրանքը կատարելուց հետո՝ վերադառնալով օդանավակայան, կործանվել է ռուսական օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 ինքնաթիռը, օդաչուները պարաշյուտներով ինքնանետվել են  ինքնաթիռից»,-ասվում է հրապարակման մեջ։

Անձնակազմի երեք անդամները տարհանվել են որոնողական խմբի կողմից, իսկ չորրորդին որոնողական աշխատանքները շարունակվում են։

Placeholder