Քամին Երևանում վնասներ է պատճառել
Հասարակություն
08:42 20/04/2024
Հայաստան

Քամին Երևանում վնասներ է պատճառել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից մեկի տանիքի թիթեղը քամուց պոկվել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն ամրացրել են տանիքի թիթեղը (5 քմ):
                                                     
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17։59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 19/19 շենքի մոտակայքում ծառը քամուց շրջվել և մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։



Placeholder
Քամին Երևանում վնասներ է պատճառել