Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։ Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,- կիրանցին ասաց Հայաստանի ներքին գործերի նախարար նախարար Վահե Ղազարյանին
Վ.Ղազարյանը նշեց. «Մենք ուզում ենք ունենալ մեր սահմանը։ Մեր ունեցած սահմանից չպետք է շեղվենք։ Եթե ուզում ենք խաղաղություն լինի...»։
Կիրանցիներն արձագանքեցին. «Մեր հայրենիքն ինչո՞ւ ենք թողնում այն կողմ»։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները բողոքի են անում՝ իրենց դժգոհությունը հայտնելով նախօրեին պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումից, որի ժամանակ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր էր ժամանել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։