Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Քաղաքական
14:21 20/04/2024
Տարածաշրջան

Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու

Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու ադրբեջանական բանտերում բանտարկված Արցախի ղեկավարների վիճակը: Այս մասին գրում է Le Figaro-ն։

«Հայի՝ Բաքու գնալն անօրինական է։ Մյուս կողմից, մենք հուսով ենք, որ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները, սկսած ֆրանսիական կառավարությունից, կկարողանան դա անել՝ գնահատելու նրա պահման պայմանները և առողջությունը, ինչպես նաև Արցախի բանտարկված մյուս յոթ առաջնորդների պահման պայմաններն ու առողջական վիճակը»,- ասել է նա ֆրանսիական թերթին։

Հիշեցնենք՝  նախօրեին Ռուբեն Վարդանյանի ընտանիքն հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

 

Placeholder
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու