Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հասարակություն
16:23 20/04/2024
Հայաստան

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի

Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Առաջիկա օրերին ջերմաստիճանը Երևանում և մի քանի մարզերում կհասանի +31...+32 աստիճանի։ 

Երևանում ապրիլի 20-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

 

Placeholder
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի