Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Սպորտ
21:14 19/04/2024
Հայաստան

Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում, օղակների վարժությունում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնը գերազանց ելույթով եւ ամենաբարձր միավորով դարձավ ոսկե մեդալակիր: Եզրափակիչում Դավթյանը վաստակեց 14.833 միավոր:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վերջին վարկանիշային մրցաշարն է մարմնամարզիկների համար: Ոսկե մեդալը Վահագն Դավթյանին հնարավորություն է տալիս նվաճել օլիմպիական ուղեգիր:  Ավելի վաղ Հակոբ Սերոբյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ միայն ոսկե մեդալակիր դառնալու դեպքում Վահագն Դավթյանը կնվաճի օլիմպիական ուղեգիր:

Այս վարժության եզրափակիչում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14.466 միավորով 5-րդն է:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերում կունենա երկու ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը:

Placeholder
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր