Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքական զորքերը մտադիր են համապարփակ ցամաքային գործողություն իրականացնել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ, որը նախատեսվում է սկսել Իրաք Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցից հետո։ Այդ մասին հայտնում է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նախագահ Էրդողանն ասաց. «Մենք պատրաստվում ենք փակել այն շրջանակը, որը կապահովի մեր՝ Իրաքի ւետ սահմանը։ Տա Աստված, որ այս ամառ մենք վերջապես լուծենք մեր իրաքյան սահմանի հետ կապված հարցը»։ Էրդողանի Իրաք կատարած այցից հետո ցամաքային համապարփակ գործողություն կիրականացվի PKK-ի դեմ»,- գրում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Նրա խոսքով՝ գործողությունը կիրականացվի Բաղդադի կենտրոնական կառավարության, Էրբիլի վարչակազմի և շիա աշխարհազորային Հաշդ ալ-Շաաբիի հետ համատեղ։