Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում
Քաղաքական
16:07 22/04/2024
Աշխարհ

Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուտով հնարավոր անձնական շփման ընթացքում կկարողանան քննարկել ընթացիկ հարցերը։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հարցին, թե մտահոգություններ կա՞ն, որ Երևանը կպահանջի Հայաստանից դուրս բերել 102-րդ ռուսական ռազմակայանը, Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Այդ առումով նույնպես ազդակներ չեն եղել։ Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,-ասել է Պեսկովը։

Ապրիլի 20-ին Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ սահմանապահ կետերը դուրս են բերվելու Տավուշի մարզի սահմանային գոտուց այն բանից հետո, երբ այդ վայրերում իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծումը և դրան հաջորդող սահմանազատում։

Placeholder
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում