Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ Փորձագետ
«Այս պրոցեսը սկսվել է 2018 թվականին, գործնական փուլ է մտել 2020 թվականին, երբ որ սկսել են հայկական տարածքները հանձնել Ադրբեջանին»,- «Հայկական ուսումնասիրությունների ինստիտւտի» կողմից կազմակերպած «Ցեղասպանություններ և էթնիկ զտումներ 21-րդ դարում» կոնֆերանսին լրագրողների հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիր Կարեն Իգիթյանը՝ խոսելով Տավուշի մարզում սկսված հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին։
Նա նշեց, որ Հայաստանն ուներ 5 ճանապարհ, որը կապում էր երկիրն աշխարհի հետ Իրանի և Վրաստանի միջոցով. «Դրանցից մեկը՝ Գորիս-Կապան, արդեն հանձվել է, հիմա ընթանում է Տավուշի հատվածում ճանապարհի հանձնումը։ Այսինքն հինգից երկուսն արդեն հանձնվել է»։
Փորձագետի խոսքով, Ադրբեջանը շարունակում է իրականացնել Հայաստանի հանդեպ ցեղասպան քաղաքականությունը, փորձում է հաստատել իր աշխարհաքաղաքական վերահսկումը Հայաստանի վրա։
Ըստ Կ. Իգիթյանի, սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ այնտեղ է գտնվում Հայաստանի լավ կահավորված պաշտպանական գիծը։
«Շատ ավելի օպտիմալ կլիներ սահմանազատումը սկսել Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի հատվածներում, այսինքն այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը գնացել է առաջ և կանգնած է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր»,- ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։