Նոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, որոնցից մեկի գլուխն արյան մեջ է
Քաղաքական
12:23 23/04/2024
Հայաստան

Նոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, որոնցից մեկի գլուխն արյան մեջ է

Գերլարված իրավիճակ է ստեղծվել Նոյեմբերյանում։

ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում վարել են մարդկանց վրա, ովքեր փակել էին ճանապարհը։

«Մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել՝ գլուխը արյունլվա է եղել»,- այդ մասին հայտնում է 24news.am-ի թղթակիցը․

Տեղից հաղորդում են, որ այն եղել է ոստիկանների ներկայությամբ։

Բնակիչներչը  «Սպուտնիկ Արմենիային» հայտնեցին, որ ԵԿՄ տարբերանշանով ավտոմեքենան կրկին փորձեց մխրճվել բազմության մեջ, մարդիկ փակեցին նրանց ճանապարհը։

Համացանցում գրում են, որ ԵԿՄ-ն դարձել է ահաբեկչական կազմակերպություն՝ իշխանություններից սնվող։
 

Placeholder