Հենրիխ Մխիթարյան. Անմոռանալի մրցաշրջան
Աշխարհում
09:55 23/04/2024
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյան. Անմոռանալի մրցաշրջան

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է միլանյան թիմի հաղթանակն Իտալիայի առաջնությունում:

«Անմոռանալի մրցաշրջան․ Մենք մտանք պատմության մեջ՝ սկուդետոն նվաճելով միլանյան դերբիում։ Անկեղծ ասած, երկու ամիս առաջ մենք ասացինք, որ հիանալի կլինի «Միլանի» հետ խաղում ապահովել տիտղոսը... Եվ այդպես էլ եղավ», -Մխիթարյանի խոսքերն է մեջբերում FCInter1908.it-ը։

Հիշեցնենք, որ «Ինտերը» դերբիում 2-1 հաշվով հաղթել է «Միլանի»-ին՝ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հռչակվելով Իտալիայի չեմպիոն։

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին։

Սա Մխիթարյանի առաջին չեմպիոնությունն է եվրոպական թոփ-առաջնություններում։ Ակումբը նվաճել է 37 տիտղոս Իտալիայում՝ 20 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 9 անգամ՝ գավաթակիր և 8 անգամ՝ սուպերգավաթակիր: Ակումբը նաև երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։

Placeholder
Հենրիխ Մխիթարյան. Անմոռանալի մրցաշրջան