Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Նա հիշեց. «Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ մի ծաղկեփունջը ձեռքին, թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, որովհետև ոչ ծնող տեսավ, ոչ էլ գերեզմանը»։
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի նախագահ Էրդողանի «ժամանակն է անհիմն հիշողություններից ազատվելու» խոսքերը՝ Տիգրան Մանսուրյանը պատասխանեց․ «Ես ի՞նչ իմանամ՝ այդ մարդն ինչ է ուզում, ինչու է այդպես ասում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել»։