Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն իրականացվում է համահունչ է իմ անձնական կարծիքին»,-կառավարության մուտքի դիմաց ճեպազրույցի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Տավուշում Ադրբեջանին հողեր տալու հարցին։
Հարցին, թե պատրաստ է կառավարության և վարչապետի հետ պատասխանատվությունը կիսել՝ Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Միանշանակ, իհարկե»։
Նախարարի ճեպազրույցն ուղեկցվում էր կառավարության մուտքի մոտ բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիների վանկարկումներով, ինչի պատճառով էլ այն կիսատ մնաց։
«Հասանելի Առողջապահություն, անվճար բժշկական ապահովագրություն»,- վանկարկում են ցուցարարները, իսկ հեռացող նախարարին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով։