Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ «Նիկոլ, ցեղшսպան» վանկարկելու համար 7 անձ ձերբակալվել է
Իրավունք
13:15 25/04/2024

Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ «Նիկոլ, ցեղшսպան» վանկարկելու համար 7 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, 7 անձ ձերբակալվել է։ Panorama.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։

Հիշեցնենք, որ նախօրեին Աննա Հակոբյանը դստեր հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել էին վանկարկել՝ «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք», «թշնամի», «առանց թուրքի, Հայաստան»։

Placeholder