Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նա կոչ արեց մտավախությունների դաշտից դուրս գալ։
«Մտավախություններն ամեն տեղ են, եկեք տնից դուրս չգանք։ Հիմա ես ձեզ կարող եմ այնքան սցենարներ ներկայացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ բաները տեղի են ունենում այն ժամանակ, երբ մենք բան չենք անում։ Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի»,-ասաց Փաշինյանը։
Նա հարց հնչեցրեց, թե ով կարող է ասել, թե Հայաստանում տնտեսական հարաբերություների քանի տոկոսն է, որ կատարվում է կրիպտոարժույթների դաշտում, թե կրիպտոարժույթի փոխանակման կետեր կան և ինչպեսոնց են աշխատում։
«Մենք զբաղված ենք մենակ Քրեական օրենսգիրք, Քրեական դատավարության օրենսգիրք, Դատական օրենսգիրք ուղղություններով, սա ճիշտ մեթոդ չէ»,-ասաց նա և հյատնեց, որ օրենքի փափթեթում ճիշտ կլիներ, որ առաջինը լիներ կրիպտոարժույթների մասին և վերլուծություն լիներ, թե գործարքների որ մասն են մարդիկ կրիպտոարժույթներով վճարում, որը տեսանելի չէ։
Փաշինյանը կարծիք հայտնեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների փաթեթի քննարկման ժամանակ, որը զեկուցեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և որը վերաբերում էր կիբերհանցագործություններին։
«Պետք է առաջ գնալ»,-եզրափակեց Փաշինյանը։
Հ.Գ.- Ոնց որ ջրի մեջ նայեր Փաշինյանը իր խորհուրդներով. «Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն»։