Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
«92 կգ քաշային Նարեկ Մանասյանը նույնպես եզրափակիչում է։ Մեր մարզիկը գեղեցիկ հաղթանակ տարավ ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ ու կպայքարի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար»,- հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
35-ամյա 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանն առաջին անգամ է դուրս գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Նա 4:1 հաշվով պարտության է մատնել տանտերերի՝ Սերբիայի ներկայացուցիչ Ռադե Յոկսիմովիչին: Ոսկե մեդալի համար պայքարում Բարեղամ Հարությունյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ մեր հայրենակից Էդմոնդ Խուդոյանի հետ:
