ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Սպորտ
09:54 26/04/2024
Հայաստան

ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

«92 կգ քաշային Նարեկ Մանասյանը նույնպես եզրափակիչում է։ Մեր մարզիկը գեղեցիկ հաղթանակ տարավ ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ ու կպայքարի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար»,- հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։

35-ամյա 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանն առաջին անգամ է դուրս գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Նա 4:1 հաշվով պարտության է մատնել տանտերերի՝ Սերբիայի ներկայացուցիչ Ռադե Յոկսիմովիչին: Ոսկե մեդալի համար պայքարում Բարեղամ Հարությունյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ մեր հայրենակից Էդմոնդ Խուդոյանի հետ:

 

 

Placeholder
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ