Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն՝ անվտանգության հարցերով միջազգային հանդիպման շրջանակներում։
«Օբյեկտիվորեն կարելի է այդպես գնահատել»,-ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք լարվածությունը մեծանում է Բելառուսի արևմտյան սահմանին, այդ թվում նաև բալթյան երկրներում վարժանքների համատեքստում։
«Այն ոչ միայն աճում է, այլ այսօր հասել է այն գագաթնակետին, երբ ամենափոքր անհավասարակշռությունը կարող է հանգեցնել կա՛մ լուրջ, ռեզոնանսային, լայնածավալ սադրանքի, կա՛մ ինչ-որ, ես նույնիսկ չեմ վարանում դա ասել, կոնֆլիկտի»,-հայտարարել Մուրավեյկոն: