Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
Քաղաքական
14:13 27/04/2024
Աշխարհ

Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա խոսքը մեջբերում է Ռիա նովոստին։

Հարցին՝  ինչպե՞ս կմեկնաբանի պայմանագրային զինվորականների մասին տեղեկատվությունը, ովքեր նախօրեին այցելել էին Կիրանց գյուղում ակցիա անող քաղաքացիներին, նա պատասխանել է. «Մենք չէինք ցանկանա մեկնաբանել սա։ Դուք գիտեք, որ մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին։ Մենք կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են համընդհանուր լարվածության և օրակարգում հայտնված բոլոր վիճելի հարցերի վերջնական կարգավորման համար, որպեսզի արագ հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

Placeholder