Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ կազմված հերթական ՊԵԿ ակտը, գրեթե բառացի (տե՛ս բնօրինակը) տարակուսում է, որ ՊԵԿ-ը իր կարգավիճակը պետք է հաշվի առնի, այլ կերպ ասած՝ ՔՊ-ական կառավարությունը` դարերով գոյություն ունեցող՝ «օրենքի առաջ բոլորը հավասար են» սկզբունքը համարում է սխալ։
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռևս նախկին աշխատողներ կան, մերժել է «ազնվության և արդարության» լոզունգով եկածների դիմում-բողոքը։ «Հայփոստ» ՓԲԸ շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ամբողջությամբ արտացոլում են այսօրվա պատկերը. օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։