Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղարը
Սպորտ
13:20 29/04/2024
Հայաստան

Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղարը

Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:

«Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին: 

«Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին:

Լույսերի մեջ մնա՛ս, մեր սիրելի Դավի՛թ»,-ասված է ակումբի ֆեյսբուքյան էջում։

Մարտիրոսյանի մահազդը հրապարակել է նաև «Ուրարտու» ակումբը.

«Ցավով տեղեկացնում ենք, որ 27 տարեկանում մահացել է մեր ակումբի նախկին աշխատակից Դավիթ Մարտիրոսյանը, որը երկու ամիս պայքարում էր հիվանդության դեմ:

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ու ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթի բոլոր հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին:
Դավիթն «Ուրարտուում» աշխատել է շուրջ 4 տարի՝ զբաղեցնելով բաժնի ղեկավարի, Գործադիր տնօրենի, այնուհետև Կոմերցիոն հարցերով փոխտնօրենի պաշտոնները։

Ակումբի աշխատակից լինելու ամբողջ ընթացքում Դավիթը մեծ աշխատանք է կատարել.
կատարելագործել և նոր մակարդակի է բերել ակումբի մամուլի ծառայության աշխատանքը, կազմակերպել վետերանների միջև ամենամյա Simon Cup մրցաշարը, մեծ ներդրում է ունեցել եզակի ակումբային թանգարանի բացման և ակումբի պատմական իրադարձությունների մասին մի քանի վավերագրական ֆիլմերի նկարահանման գործում. այս ամենի և շատ ավելիի համար ակումբը հավերժ երախտապարտ կլինի նրան…»։

Placeholder
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղարը