Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Իրավունք
15:22 29/04/2024
Աշխարհ

Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել

Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա սեռական ոտնձգություն է կատարել նրանց նկատմամբ։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

ԶԼՄ-ների տեղեկություններով, 75-ամյա դերասանը բերման է ենթարկվել առավոտյան ժամը 8-ին։ Դեպարդյեին մեղադրել են նկարահանման հրապարակում սեռական ոտնձգությունների մեջ։

Ըստ հաղորդմամբ, դեպքերից մեկը 2014-ին է գրանցվել, բողոքել է ռեժիսորի 24-ամյա  օգնականը,

Երկրորդ միջադեպը, իբր, տեղի է ունեցել Ժան Բեկերի «Կանաչ կափարիչներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ 2021 թվականին։ 53-ամյա բեմանկարիչն է բողոք ներկայացրել։  Նրա խոսքով, Դեպարդյեն մի քանի «անպարկեշտ արտահայտություններ» է արել իր հասցեին և նաև «մի շարք ժեստեր» արել, մինչև որ իրեն «անվտանգության աշխատակիցներն ընդհատել են»։

Եվրանյուզը գրում է, որ Դեպարդյեն հերքում է այս մեղադրանքները։

Դերասանի դեմ բռնաբարության և սեռական ոտնձգությունների նաև այլ մեղադրանքներ կան։

Placeholder