Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
Հասարակություն
21:00 29/04/2024

Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան

«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց Բագրատ Սրբազանը։

«Ես հիշում եմ, երբ 11-12 տարեկան էի, փոքր երեխա, առաջին անգամ լսեցի Համբիկ Սասունյան անունը՝ արդարության մարտիկ, վրեժի հատուցմամբ լցված մարդ․․․

Ով կմտածեր, որ անցյալ տարի ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա ՝ Անուշի հետ, որի հայրիկին տեսել եմ Շուշիում պատերազմի ժամանակ՝ առանց իմանալու, որ մի օր պետք է դեմերես ելնենք և իր աղջկա պսակը պետք է կատարեմ։ Շուրջ 40 տարի բանտում է եղել՝ ճշմարտության համար։ Բարի ես եկել, Համբիկ ջան»,- ասաց Սրբազանը։

Հիշեցնենք, որ «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանը  40 տարի ազատազրկված է եղել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանի սպանության համար։

Placeholder