Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր՝ Պարի միջազգային օրը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ առջև տեղի ունեցավ մասշտաբային պարային ֆլեշմոբ՝ նվիրված ԵԹԿՊԻ-ի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հիշատակին։
.jpg)
ԵԹԿՊԻ-ի խորեոգրաֆիայի ամբիոնի վարիչ Լիանա Հակոբյանը լրագրողներին ասաց, որ ամեն անգամ Գագիկ Գինոսյանի հետ շփվելով՝ բարձրանում էր հայ լինելու իր ոգեղեն գիտակցությունը։
«Մեր ուսանողները մեծ ոգևորությամբ են մասնակցել այս միջոցառմանը, քանի որ մեր բոլորի ուսուցիչը Գագիկ Գինոսյանն է եղել»,- նշեց Լ. Հակոբյանը։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ռեկտոր Սառա Նալբանդյանն ասաց, որ ազգային ժառանգությունը և Գագիկ Գիոնսյանի կատարած հսկայական, լուրջ աշխատանքը չեն անտեսում. «Ազգային պարի ուղղությունը նա ներմուծեց մեր բուհ, և մենք պատրաստվում ենք այս ուղղությունը պահպանել, զարգանցել։ Դա ամբողջ թիմի ցանկությունն է։ Տեսաք՝ մեր վարչական, դասախոսական կազմը, ուսանողները, որոնցից շատերը ինքնակամ էին միացել այս ֆլեշմոբին»,- նշեց նա։
Ֆլեշ-մոբը շարունակվել է նաև Հանրապետության հրապարակում՝ «Պարի տոնն ազգային ոգով» մշակույթային ծրագրի շրջանակում մայրաքաղաքի և մարզային երաժշտական դպրոցների դհոլահարների, ավանդական համույթների, պետական անսամբլների և այլ պարային խմբերի մասնակցությամբ։
Ֆլեշմոբերի կազմակերպիչները ԵԹԿՊԻ-ի խորեոգրաֆիայի ամբիոնի վարիչ Լիանա Հակոբյանն ու նույն ամբիոնի դասախոս Արթուր Հարությունյանն են։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)