Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
Քաղաքական
11:11 30/04/2024
Հայաստան

Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան

«Միջազգային պրակտիկան և փորձը մեզ տալիս էին լրջագույն հնարավորություն այսօր գործընթացները տանել ի շահ Հայաստանի Հանրապետության»,- Ազգային ժողոում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Ըստ նրա, երբ որ այստեղ խոսվում է ՝ «մենք սահմանազատում, սահմանագծում չենք անում, պարզապես վերարտադրում ենք, վերականգնում ենք եղած սահմանները», պարզ հարց է առաջացնում՝ եթե այդ սահմանները կան, ինչո՞ւ եք վերարտադրում, վերականգնում հենց այդ հատվածում։

«Բա ամբողջական վերականգնեք, որ հարցն էլ  ամբողջական լուծվի։ Դուք էլ գիտեք, որ այդպես չէ։ Հատվածական սահմանազատում կոչվածը միջազգային պրակտիկայում գոյություն չունի։ Դա Ադրբեջանի հորինածն է ու ձեզ պարտադրածը։ Դուք դա չեք էլ թաքցնում, ասում եք՝ եթե մենք սա չանենք, նոր սպառնալիքներ կառաջանան Հայաստանի նկատմամբ, այսինքն ունենք ագրեսոր հարևան երկիր, թշնամաբար մեր նկատմամբ տրամադրված, որն իր ուզածին հասնելու է կամ մեր կամքով, կամ ուժի սպառնալիքով և պատերազմով։ Ձեր ղեկավարն այս ամբիոնից հայտարարում է, որ այս ամենն անելուց հետո լավ լինել ես չեմ երաշխավորում, բայց որ չանենք՝ հաստատ  վատ կլինի, դա երաշխավորւմ ենք։

Այսինքն, ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է։ Օր առաջ այսպիսի իշխանություններից  այս ժողովուրդը պետք է ազատվի, քանի որ ավելի ու ավելի վատ է լինելու, որովհետև դա է երաշխավորում այս իշխանությունը»։ 

Placeholder