Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բանջարեղենից ամենավնասակարը կարտոֆիլն է։ Այդ մասին «Գազետա.ռու»-ին ասել է «ՍբերԶդորովյե» բժշկական ընկերության գաստրոէնտերոլոգ Դարիա Ուտյումովան։
«Դրա բոլոր սորտերն ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս՝ գործակից, որը ցույց է տալիս բանջարեղենի մեջ պարունակվող ածխաջրերի օրգանիզմի կողմից ներծծվող և գլյուկոզայի վերածվող արագությունը: Այսինքն՝ կարտոֆիլ ուտելը կարող է հանգեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացման, ինչը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա»,-ասել է մասնագետ Ուտյումովան։
Ըստ նրա՝ կարտոֆիլը ենթաստամոքսային գեղձին ստիպում է լրացուցիչ ինսուլին արտադրել՝ շաքարի մակարդակը նվազեցնելու համար, ինչպես նաև նպաստում է ճարպերի կուտակման գործընթացին։ Այդ իսկ պատճառով մարդկանց, օրինակ, շաքարախտով կամ գիրությամբ տառապողներին խորհուրդ է տրվում սահմանափակել դրանց օգտագործումը։
«Հարկ է նշել, որ գլիկեմիկ ինդեքսը հաշվարկվում է անհատական սննդի հիման վրա և կարող է տարբեր լինել՝ կախված կարտոֆիլի պատրաստման եղանակից: Օրինակ՝ կարտոֆիլի պյուրեի դեպքում այն ավելի բարձր է, քան կեղևով եփած կամ խաշած կարտոֆիլի դեպքում»,-նշեց բժիշկը։