Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Քաղաքական
20:56 01/05/2024
Տարածաշրջան

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է «ռուսական օրենք» անվամբ։

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ լիագումար նիստում տեղի ունեցած քվեարկության ժամանակ նախագծին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 23 պատգամավոր։

Օրենսդիր մարմինը 2-րդ ընթերցմամբ օրինագիծը քննարկել է 2 օր, իսկ այսօր գործընթացը տեղի ունեցավ մեծամասնական և ընդդիմադիր պատգամավորների վեճերի և ծեծկռտուքի ֆոնին։

Երեկ երեկոյան ոստիկանությունը բռնի կերպով ցրել է ցույցը՝ կիրառելով ջրցան մեքենաներ, «պղպեղի սփրեյ», արցունքաբեր գազ։ Ոստիկանները բռնության են ենթարկել քաղաքացիներին:

Ներքին գործերի նախարարության տվյալներով 63 խաղաղ ցուցարար է բերման ենթարկվել: Առողջապահության նախարարության տվյալներով ցույցերից ապրիլի 30-ին և մայիսի 1-ին տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 11 տուժածներ։

Placeholder