Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Աշխարհում
11:13 01/05/2024
Աշխարհ

Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին  հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

«Ժամը 11:45-ի դրությամբ փլատակների տակ հայտնաբերվել է 18 ավտոմեքենա, ընդհանուր առմամբ տուժել է 49 մարդ, որից 19-ը՝ մահվան ելքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

30 տուժած գտնվում է հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

 

Placeholder
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել